Հայաստանը իր երկկողմ հարաբերություններ մի երկրի հետ չի կառուցում ի վնաս մեկ այլ երկրի հետ հարաբերությունների, «Ռիա Նովոստի»-ի հետ զրույցում ասել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը՝ արձագանքելով Ռուսաստանի փոխարտգործնախարար Գեորգի Կարասինի այսօրվա հայտարարությանը:
Կարասինը «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել էր, թե «հույս ունի, որ խորհրդարանական ընտրություններին անհրաժեշտ մանդատ ստացած Հայաստանի նոր իշխանությունն ամերիկյան կողմի անթաքույց շանտաժին դիմակայելու ուժ կգտնի և կպաշտպանի ազգային շահերին համահունչ ինքնուրույն որոշումներ կայացնելու իր ինքնիշխան իրավունքը»:
«Մենք մեկ անգամ չէ, որ շեշտել ենք՝ Հայաստանը իր հարաբերությունները այլ երկրների հետ հետևողականորեն կառուցում է սուվերեն հավասարության սկզբունքի հիման վրա: Այս դիրքորոշումը հետագայում ևս մեր արտաքին քաղաքականության հիմքում է լինելու»,- ասել է Նաղդալյանը: