Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն համաձայնել է Թուրքիային վաճառել «Patriot» հրթիռային համակարգերը


ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հավանություն է տվել «Patriot» տեսակի հրթիռային համակարգերը Թուրքիային վաճառելու գործարքին, որի արժեքը 3,5 միլիարդ դոլար է կազմում: Անկարան ԱՄՆ-ին դիմել էր »Patriot» տեսակի 4 համակարգ գնելու համար՝ ներառյալ երկու տասնյակ արձակման կայաններով և 80 հրթիռներով:

Սակայն 2017 թվականին Անկարան Ռուսաստանի հետ է համաձայնագիր ստորագրել ռուսական «S-400» հրթիռային համակարգեր գնելու համար: Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն բազմիցս զգուշացրել են Անկարային, որ ռուսական հրթիռները չեն կարող տեղ ունենալ ՆԱՏՕ-ի տարածքի հակաօդային պաշտպանության համակարգում:

Անցած նոյեմբերին Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն ասել է, թե ռուսական հրթիռները գնելու համաձայնագիրը կմնա ուժի մեջ: Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ «S-400» հրթիռային համակարգերը Թուրքիային վաճառելու գործարքն իրականացվում է անկախ այն բանից, թե Անկարան ինչ որոշում կնդունի «Patriot»-ի հետ կապված:

Ակնկալվում է, որ ռուսական «S-400»-ի առաջին խմբաքանակը Թուրքիան կստանա 2019 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG