Մատչելիության հղումներ

Ղարաբաղի հարցում «նոր բան չկա». Փաշինյան


«Միլանում համանախագահների հետ հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարաները ինչ-որ հաղորդագրություն են համաձայնեցրել և ասվել է, որ երկար ժամանակ չէր հաջողվում համաձայնեցնել՝ համաձայնեցվել է։ Էդպիիսի հայտարարություններ․․․ վերջին 25 տարում բազմաթիվ հայտարարություններ են եղել», - այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Հարցին, թե արդյոք նորություններ կան Ղարաբաղի հարցում, Փաշինյանն արձագանքեց․ - «Ոչ, նոր բան չկա»։

Դեկտեմբերի 5-ին Միլանում ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ընթացքում ձեռք են բերվել համաձայնություններ, որոնք հրապարակվել են Հայաստանի արտգործնախարարության կողմից, այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը երեկ անդրադառնալով իր և Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի՝ Միլանում կայացած հանդիպմանը, հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են առաջին անգամ որոշակի փոխըմբռնման գալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում։

Հայաստանի արտգործնախարարությունն արձագանքել է Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությանը՝ ընդգծելով, որ միլանյան հանդիպմանը Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը պայմանավորվել են «առաջիկայում շարունակել հանդիպումները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG