Մատչելիության հղումներ

«Իմ քայլը» դաշինքը այսօր երեկոյան նիստ է հրավիրել


«Իմ քայլը» դաշինքի քարոզարշավը
«Իմ քայլը» դաշինքի քարոզարշավը

Դեկտեմբերի 9-ին անցած ընտրություններում ավելի քան 70 տոկոս վստահության քվե ստացած «Իմ քայլը» դաշինքը այսօր երեկոյան նիստ է հրավիրել:

«Ըստ էության ծանոթության հանդիպում է նաև, որպեսզի այն անձիք, ովքեր լինելու են Ազգային ժողովում, հասկանան ընդհանուր համակեցության կանոնները, միասին քննարկվեն, պատկերացում ունենա ողջ թիմը, թե ով ինչ է կատարելու Ազգային ժողովում», - «Ազատության» հետ զրույցում մանրամասնեց «Իմ քայլը» դաշինքի անդամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը:

Մինչ այս պահը «Իմ քայլը» դաշինքում ընդգրկված կառավարության անդամները դեռ չեն հայտարարել՝ խորհրդարան են տեղափոխվելու, թե շարունակելու են աշխատանքը գործադիրում՝ վերանշանակվելով նույն պաշտոնում:

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը, ինչպես նաև Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը «Ազատության» հետ զրույցում հայտնել են, որ դեռևս քաղաքական որոշում չկա իրենց անելիքների մասին:

Վահան Կոստանյանը նույնպես վստահեցրեց, թե իրեն հայտնի չէ՝ այսօրվա նիստում այդ հարցերը վերջնականապես կորոշվեն, թե ոչ: - «Առավել մանրամասն օրակարգի կետերը դեռևս հայտնի չեն», - նշեց նա:

«Իմ քայլը» դաշինքից մի խումբ նորընտիր պատգամավորներ, որոնք առաջին անգամ եմ պատգամավորական մանդատ ստանձնում, այս օրերին այսպես ասած նախապատրաստական դասընթացներ են անցնում Ազգային ժողովում՝ ծանոթանում են ԱԺ կանոնակարգ օրենքին և այլ փաստաթղթերի, որպեսզի հավուր պատշաճի կարողանան կատարել իրենց պարտականությունները, հավելեց ՔՊ խոսնակ Վահան Կոստանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG