Մատչելիության հղումներ

Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են առաջին անգամ որոշակի փոխըմբռնման գալ ԼՂ հարցում. Մամեդյարով


Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարով, արխիվ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարով, արխիվ

Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են առաջին անգամ որոշակի փոխըմբռնման գալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում, երեկ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը՝ Բաքվում՝ դիվանագիտական կորպուսի անդամների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով իր և Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի՝ Միլանում կայացած հանդիպմանը։

«Կարծում եմ՝ իմ հայ գործընկերոջ հետ Միլանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ առաջին անգամ, փոխըմբռնման ենք հասել, որը երկար ժամանակ մեզ չէր հաջողվում։ Իմ ժամանակի մեծ մասը ես նվիրել եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիներ փնտրելուն: Դա կլինի նաև հաջորդ տարվա գլխավոր խնդիրը։ Կարևորը շոշափելի արդյունքների հասնելն է», - ըստ «Ինտերֆաքս»-ի, ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:

Նա նաև նշել է, որ 2019-ի հունվարին կրկին հանդիպելու է Զոհրաբ Մնացականյանի հետ՝ քննարկելու խնդրի խաղաղ կարգավորման ուղիները։

Նշենք, որ Մնացականյանն ու Մամեդյարովը Միլանում հանդիպել են դեկտեմբերի 5-ին։

Հայնդիպումից հետո Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների թվով երրորդ հանդիպումը ևս միտված էր առավել հանգամանալից ծանոթանալու խաղաղության գործընթացի վերաբերյալ միմյանց դիրքորոշումներին ու մոտեցումներին։ Այս առումով ծավալվել է մտքերի օգտակար փոխանակություն։

Մնացականյանն ու Մամեդյարովը​ հանդիպել են նաև սեպտեմբերի 27-ին՝ Նյու Յորքում։ Հայաստանում ժողովրդական շարժման արդյունքում տեղի ունեցած իշխանափոխությունից և նոր կառավարության ձևավորումից հետո Մնացականյանն ու Մամեդյարովն առաջին անգամ հանդիպել են այս տարվա հուլիսին՝ Բրյուսելում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG