Մատչելիության հղումներ

«Էկոնոմիստ»-ը տարվա երկիր է ճանաչել Հայաստանը


«Էկոնոմիստ» հանդեսը տարվա երկիր է ճանաչել Հայաստանը։

Ընդգծելով, որ փողոցային խաղաղ պայքարը հանգեցրեց իշխանափոխության, հանդեսը նշում է, որ այս երկիրը ժողովրդավարությունը վերականգնելու շանս ունի։

Հանդեսը Նիկոլ Փաշինյանին անվանել է խարիզմատիկ և մորուքավոր նախկին պատգամավոր, ով օրինական ձևով եկել է իշխանության և պայքար է տանում կոռուպցիայի դեմ։

«Էկոնոմիստ»-ը նաև ընդգծել է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններում նրա դաշինքը հավաքել է ձայների 70 տոկոսը։

«Պուտինի ոճին հետևող ղեկավարը հեռացվեց և ոչ ոք չսպանվեց: Ռուսաստանին միջամտելու առիթ չտրվեց», - գրել է «Էկոնոմիստ»-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG