Մատչելիության հղումներ

Թբիլիսիում կայացել է Հայաստանի նախագահի և Վրաստանի վարչապետի հանդիպումը


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Վրաստան աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Թբիլիսիում առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ:

ՀՀ նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ Բախտաձեն շնորհակալություն է հայտնել Սարգսյանին Վրաստանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար և ընդգծել, որ հաճելի է Հայաստանի նախագահին հյուրընկալել Վրաստանում։

Արմեն Սարգսյանը նշել է, որ իր համար նույնպես պատիվ է Վրաստանի համար այս կարևոր իրադարձությունների շրջանում գտնվել հարևան ու բարեկամ երկրում։

Հայաստանի նախագահն ու Վրաստանի վարչապետը մտքեր են փոխանակել հայ-վրացական հարաբերությունների ներկա օրակարգի շուրջ, ընդգծել արդյունավետ համագործակցությունը տարբեր ոլորտներում առավել խորացնելու կարևորությունը։ Մասնավորապես, անդրադարձ է եղել առևտրատնտեսական կապերի զարգացման, կրթության և մշակութային ոլորտներում փոխգործակցության հարցերին, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG