Մատչելիության հղումներ

Սաուդյան Արաբիան կտրականապես հերքում է ԱՄՆ Սենատից հնչող մեղադրանքները


Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մոհամադ Բին Սալման, արխիվ
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մոհամադ Բին Սալման, արխիվ

Սաուդյան Արաբիան կտրականապես հերքում է Միացյալ Նահանգների Սենատից հնչող մեղադրանքները` պնդելով, որ թագաժառանգ Մոհամադ Բին Սալմանը որևէ առնչություն չունի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշոգիի (նաև՝ Խաշոգջի)` հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած սպանությանը:

«Սենատի կողմից հնչեցվող մեղադրանքները կառուցված են անհիմն պնդումների վրա: Ջամալ Հաշոգիի սպանությունը չի արտացոլում Սաուդյան Արաբիայի քաղաքականությունը: Բացի այդ, պետք չէ մոռանալ, թե ինչ կարևոր դերակատարություն է ստանձնել ԱՄՆ դաշնակից Սաուդյան Արաբիան Իրանի տարածաշրջանային նկռտումները զսպելու գործում», - նշված է Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:

Ամերիկյան Սենատը Հաշոգիի սպանությանը թագաժառանգ Մոհամադ Բին Սալմանի առնչության մասին բանաձևը ընդունել է դեկտեմբերի 14-ին:

The Washington Post-ի թղթակից, Սաուդյան Արաբիայի ամենահայտնի ընդդիմադիր լրագրողներից համարվող 59-ամյա Ջամալ Հաշոգին անհետացել էր հոկտեմբերի 2-ին` Ստամբուլում իր երկրի հյուպատոսություն այցելելուց հետո: Միայն շաբաթներ անց պաշտոնական Էր-Ռիյադը հաստատեց, որ լրագրողը հյուպատոսարանում սպանվել է: Հաշոգիի դին մինչ օրս չի հայտնաբերվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG