Մատչելիության հղումներ

Ղազախստանում ոստիկանությունը տասնյակ ընդդիմադիրների ու ակտիվիստների է ձերբակալել


Բողոքի ցույցեր Ղազախստանում, 16-ը դեկտեմբերի, 2018թ,
Բողոքի ցույցեր Ղազախստանում, 16-ը դեկտեմբերի, 2018թ,

Ղազախստանում այսօր՝ Խորհրդային Միությունից անկախանալու օրը, ոստիկանությունը տասնյակ ընդդիմադիրների ու ակտիվիստների է ձերբակալել, որոնք փորձել են բարձրաձայնել տարիներ առաջ այս օրը երկրում տեղի ունեցած արյունալի իրադարձությունների մասին:

1986 թվականի դեկտեմբերի 16-ին հազարավոր ցուցարարներ էին փողոց դուրս եկել Ղազախստանի Կոմունիստական կուսակցության ղեկավարի պատշոնում սեփական թեկնածուին նշանակելու՝ Մոսկվայի որոշման դեմ, խորհրդային վարչակազմը, սակայն, բիրտ ուժով ճնշել էր բողոքի ալիքը:

2011 թվականի դեկտեմբերի 16-ին էլ Ժանաոզեն քաղաքի ոստիկանությունը կրակ էր բացել աշխատավարձի բարձրացման պահանջով ցույց անող բանվորների վրա, պաշտոնական տվյալներով, 16 մարդ զոհվել էր, ավելի քան հարյուրը՝ վիրավորվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG