Մատչելիության հղումներ

Արցախի պաշտպանության նորանշանակ նախարարի կենսագրական տվյալները


Գեներալ-մայոր Կարեն Աբրահամյան
Գեներալ-մայոր Կարեն Աբրահամյան

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հրապարակել է նորանշանակ նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի համառոտ կենսագրական տվյալները, որ ներկայացնում ենք ստորև․

Ծնվել է 1966 թվականի դեկտեմբերի 4-ին Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղում:

1973-1984 թվականներին սովորել է Հադրութի Մ. Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցում:

1984 թվականին ընդունվել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվառման ֆակուլտետը, որի 1-ին կուրսն ավարտելուց հետո 1985-1987 թվականներին ծառայել է խորհրդային բանակում:

1990-ին ավարտել է վերոհիշյալ ուսումնական հաստատությունը՝ ստանալով տնտեսագետի որակավորում:

1990-1992 թվականներին աշխատել է Հադրութի շրջանի խնայբանկում՝ որպես վարկավորման հրահանգիչ, գլխավոր հաշվապահ, այնուհետև նույն՝ խնայբանկի կառավարիչ:

1991-ից ակտիվորեն ներգրավվել է Հադրութի կամավորական ինքնապաշտպանական ուժերում, իսկ 1992-ի աշնանը, որպես շարքային, զինվորագրվել նոր կազմավորված Հադրութի պաշտպանական շրջանին: Այնուհետև նույն զորամասում զբաղեցրել է դասակի, ապա՝ մարտկոցի հրամանատարի, հրետանու շտաբի պետի, հրետանու պետի, իսկ 1996-98 թվականներին՝ պաշտպանական շրջանի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ պաշտոնները:

1998-ի օգոստոսին ընդունվել է Ռուսաստանի ԶՈւ համազորային ակադեմիան և այն ավարտել գերազանցության դիպլոմով:

2001-ին նշանակվել է զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ:

2003-ի դեկտեմբերին նշանակվել է զորամասի հրամանատար:

2006-ի օգոստոսին նշանակվել է կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ:

2010-2011 թվականներին սովորել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի ակադեմիայում՝ այն ավարտելով ոսկե մեդալով:

2011-ի օգոստոսից մինչև 2015-ի նոյեմբեր զբաղեցրել է ՀՀ ԶՈւ ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնը:

2014-ի սեպտեմբերի 3-ին Աբրահամյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

2015-ի նոյեմբերին նշանակվել է բանակային կորպուսի հրամանատար:

2017-ի սեպտեմբերի 7-ին նշանակվել է Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ:

2018-ի դեկտեմբերին 14-ին Արցախի նախագահի հրամանագրով նշանակվել է պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար:

Պարգևատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով, «Մարտական ծառայություն», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի, «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան», «Մարշալ Բաղրամյան», «Դրաստամատ Կանայան», «Վազգեն Սարգսյան», «Համագործակցության ամրապնդման համար», «Անբասիր ծառայություն» առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ աստիճանների և այլ պետական ու գերատեսչական մեդալներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG