Լավրովը լրագրողներին պատմել է, որ երեկ նա երկար և հանգամանալից հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և հավելել է, թե Ալիևը անկեղծ ուզում է վերականգնել և շարունակել բանակցությունները Ղարաբաղի շուրջ և արդյունավետ լուծում գտնել։ Եվ Ռուսաստանը, որպես Ադրբեջանի և Հայաստանի մտերիմ գործընկեր և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ամեն ինչ անելու է փոխզիջման հասնելու պայաններ ստեղծելու համար։
Լավորվը նաև նշել է, որ այն հանդիպումները, որ եղել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և արտգործնախարարների միջև, կայացել են մինչև Հայաստանում անցած խորհրդարանական ընտրությունները, և այսօր, երբ այդ ընտրություններն արդեն անցել են և Հայաստանում ձևավորվելու է նոր կառավարություն, հայկական կողմը պատրաստ կլինի վերականգնել բանակցյաին գործըթնացը․ - «Մենք, իհարկե, չենք ձգտելու խնդրի կարգավորման սկզբունքային նոր որոշումների։ Կարգավորման հիմքերը հասկանալի է, բայց կփորձենք գտնել նոր կրեատիվ գաղափարներ, որոնք թույլ կտան ձևակերպել կոնսենսուսը»:
Ռուսաստանի արտգործանախարարը Բաքվում մասնակցում է Սևծովյան տնտեսական համագործակցության արտգործնախարարների հավաքին: Բացի այդ, նա հասցրել է երեկ երեկոյան հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ, ում փոխանցել էր Ռուսատսանի նախագահ Վլադիմիր Պուտինի ջերմ ողջունները։
Ալիևը, ի դեպ, հանդիպել է նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլու հետ։ Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը հերթական անգամ հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է ամբողջությամբ աջակցել Ադրբեջանին ղարաբաղյան հարցում։ Ավելի վաղ պաշտոնական Անկարան հայտարարել էր, թե Հայստանի հետ հարաբերություները կարող են կարգավորվել միայն ղարաբաղյան խնդրի կարգավորումից հետո։
Լավրովը այսօր հանդիպել է նաև Թուրքիայի արտգործանախարար Մևլութ Չավուշօղլիի հետ։ Ռուս-թուրքական այս բանակցությունների հիմնական թեման Սիրիան էր։
Իսկ ահա Ադրեբջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ Լավրովի հանդիպման օրակարգում Ղարաբաղն է հիմնական թեման։ Հնարավոր է, որ լինեն հայտարարություններ Լավրով - Մամեդյարով հանդիպումից հետո։
Մինչ Լավրովը Բաքվում ղարաբաղյան խդնիրն է քննարկում Ադրբեջանի իշխանությունների հետ, ՏԱՍՍ գործակալությունը երեկ երեկոյան, հղում անելով իր աղբյուրին, Ռուսաստանում տեղեկություն էր տարածել, որ Ռուսաստանը մտադիր է Ադրբեջանում կառուցել ատոմակայան։