Մատչելիության հղումներ

Ստամբուլում բացվել է Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունների ցուցադրությունը


Սերգեյ Փարաջանով, արխիվ
Սերգեյ Փարաջանով, արխիվ

Ստամբուլի Փերայի թանգարանում բացվել է մեծանուն հայ կինոռեժիսոր, արվեստագետ Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունների ցուցադրությունը:

Երևանի Փարաջանովի թանգարանի հետ համագործակցության շնորհիվ կյանքի կոչված «Փարաջանով. Սարգիսի հետ» խորագրով ցուցահանդեսը այցելուների համար բաց կլինի մինչև մարտի 17-ը:

Ցուցահանդեսին, որը համակարգել է Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը, ներկայացված են արվեստագետի ամենատարբեր ստեղծագործությունները՝ նկարներ, կոլաժներ, լուսանկարներ, խճանկարներ, զարդանախշեր, ֆիլմերի դրվագների էսքիզներ, բեմական հագուստի նմուշներ և այլն։ Դրանց զուգահեռ կցուցադրվեն նաև ծնունդով Ստամբուլից ֆրանսաբնակ արվեստագետ Սարգիսի աշխատանքները՝ նվիրված Փարաջանովին:

1989 թվականին Ստամբուլի կինոփառատոնի շրջանակներում Փարաջանովը «Աշուղ Ղարիբը» ֆիլմի համար արժանացել էր ժյուրիի հատուկ մրցանակին: 29 տարի անց Փարաջանովը իր ստեղծագործություններով կրկին Ստամբուլում է:

Զավեն Սարգսյանի խոսքերով, Փարաջանովի հավաքածուի ստամբուլյան ցուցադրությունը թանգարանից դուրս կազմակերպված ամենամեծ ցուցահանդեսն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG