Մատչելիության հղումներ

«Ինտերֆաքս»․ Գյումրեցի կնոջ սպանության մեջ կասկածվող զինծառայողը գտնվում է ռուսական բազայում


Ջուլիետա Ղուկասյան
Ջուլիետա Ղուկասյան

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը կոչ է անում չքաղաքականացնել 57-ամյա գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի սպանությունը, որի համար ռուսական ռազմակայանի զինծառայող է կալանավորվել:

«Մեր ուշադրությունն է գրավել Գյումրիում տեղի ունեցած ողբերգական միջադեպի շուրջ չդադարող հուզական մեկնաբանությունների ալիքը: Ինչպես և նախկինում՝ կոչ ենք անում չքաղաքականացնել այդ թեման, փութկոտ եզրակացություններ չանել և չխոչընդոտել հայ իրավապահներին իրենց աշխատանքում», - հայտարարել է դեսպանատունը՝ միաժամանակ ցավակցություն հայտնելով զոհվածի ընտանիքին:

57-ամյա Ղուկասյանը դաժան ծեծի է ենթարկվել դեկտեմբերի 2-ին՝ վաղ առավոտյան, և մահացել հիվանդանոցի ճանապարհին:

Դեպքից մոտ մեկ շաբաթ անց Հայաստանի դատախազությունը հայտարարեց, թե սպանության համար ռուսական ռազմաբազայի զինծառայող է ձերբակալվել՝ առանց հավելյալ մանրամասների:

«Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդում է, թե սպանության մեջ կալանավորված զինծառայողը այժմ գտնվում է ռուսական ռազմակայանի տարածքում: Հայաստանի գլխավոր դատախազությունը դեռ այս տեղեկությունները ո՛չ հաստատում է, ո՛չ հերքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG