Մատչելիության հղումներ

Լավրով․ Ադրբեջանը ցանկանում է վերականգնել ու շարունակել բանակցությունները Ղարաբաղի խնդրի շուրջ


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Ադրբեջանական կողմը անկեղծ մտադրություն ունի շարունակել բանակցությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ, Բաքվում լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Լավրովը լրագրողներին պատմել է, որ երեկ երկար և հանգամանալից հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, և հավելել է, թե ադրբեջանական կողմը ցանկանում է վերականգնել ու շարունակել բանակցությունները Ղարաբաղի խնդրի շուրջ։ Ռուսաստանն էլ՝ որպես Ադրբեջանի և Հայաստանի մտերիմ գործընկեր և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ամեն ինչ անելու է փոխզիջման հասնելու պայմաններ ստեղծելու համար՝ փորձելով գտնել կրեատիվ գաղափարներ, որոնք թույլ կտան ստեղծել հիմք խնդիրը կարգավորելու համար, ասել է նա:

Սերգեյ Լավրովը նաև հույս է հայտնել, որ հայկական կողմը կառավարությունը ձևավորելուց հետո պատրաստ է լինելու շարունակել ակտիվ շփումները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG