Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարում է, թե Մոսկվան և Երևանը երկկողմ հարաբերությունների զարգացման շատ լավ ներուժ ունեն:
«Մենք հսկայական ներուժ ունենք, կան բոլոր հնարավորությունները՝ զարգացնելու և պահպանելու այն դինամիկան, որի հիմքը դրվել է նախկինում: Մենք երկկողմ հարաբերությունների արտակարգ լավ դինամիկա ենք ունեցել, որոնք կառուցվել են տարիներով, իր նպաստը բերելով երկու երկրների ժողովուրդներին: Կարծում եմ՝ Հայաստանում գիտեն, թե որքան է Ռուսաստանը ներդրել երկկողմ հարաբերությունների զարգացման գործում, թե՛ քաղաքական կամք, թե՛ նյութական ռեսուրսներ։ Եվ ես կրկնում եմ՝ մենք միշտ շահագրգռված ենք, որ մեր հարևանները, մեր բարեկամ ժողովուրդները բարգավաճեն: Դա առաջին հերթին մեր շահերից է բխում»,-ասել է Զախարովան՝ ընդգծելով, որ դինամիկան պետք է պահպանել, և գուցե նայել համագործակցության նոր ուղիներ: