Կառավարությունն այսօր հավանություն տվեց ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած ուսանողների վարձը մասնակի փոխհատուցելու նախագծին։
Նախագիծը կառավարություն էր բերել Կրթության և գիտության նախարարությունը։
«Հետևյալ նախագծով առաջարկվում է, այս տարի 112 ուսանողի, որոնք ունեն երկու և ավելի երեխա հատկացնել վարձավճարի փոխհատուցում, և շուրջ 650 ուսանողի, որոնք մասնակցել են ապրիլյան քառօրյա պատերազմին, պատերազմի ժամանակ անցկացրել են մարտական հերթապահություն, տրամադրել 20 տոկոս զեղչ», - ասաց նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը։
Նա նշեց, որ բուհերի մեծ մասը 30 տոկոս զեղչ տրամադրում է ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած ուսանողներին, և իրենք ավելացնում են 20 տոկոսը, որպեսզի նրանց վարձի զեղչված մասը դառնա 50 տոկոս։