Մատչելիության հղումներ

Հայերը խելացի և աշխատասեր ժողովուրդ են. Դոնալդ Թրամփ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Հայերը խելացի և աշխատասեր ժողովուրդ են, ասել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը՝ ստորագրելով Մերձավոր Արևելքի՝ Իրաքի և Սիրիայի կրոնական փոքրամասնություններին օգնություն տրամադրելու մասին Կոնգրեսում ընդունված օրինագիծը:

Ստորագրման արարողության ժամանակ Թրամփը Սպիտակ տուն է հրավիրել մի շարք հոգևոր առաջնորդների, այդ թվում՝ Նահանգներում Հայաստանյայց Եկեղեցու թեմական պատվիրակ, արքեպիսկոպոս Վիգեն Այկազյանին:

«Թրամփի հետ առիթ ունեցա խոսելու: «Հայ եմ», ասացի։ «Օ», պատասխանեց, «խելացի, աշխատասեր ժողովուրդ», - պատմել է վերջինս՝ «Ամերիկայի ձայն»-ին:

«Այս օրենքը հալածյալ համայնքներին հասցեական օգնություն տրամադրելու՝ իմ վարչակազմի ջանքերի շարունակությունն է», - ստորագրման արարողությունից հետո հայտարարել է Դոնալդ Թրամփը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG