Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնում է Բաքու՝ մասնակցելու Սևծովյան համագործակցության կազմակերպության արտգործնախարարների նիստին, որտեղ առանձնազրույց է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ, հաղորդում է Ռուսաստանի արտգործնախարարությունը:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, Լավրովն ու Ալիևը քննարկելու են երկկողմ փոխհարաբերություններին վերաբերող առանցքային հարցեր, տարածաշրջանային ու միջազգային թեմաներ:
Ռուսաստանի արտգործնախարարությունը՝ հաղորդելով այցի մասին, ընդգծում է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը ջերմ հարաբերություններ ունեն, և առաջիկա բանակցությունները միտված են շարունակելու կողմերի միջև կառուցողական երկխոսությունն ու համագործակցությունը։