Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցել են առանց լուրջ խախտումների, այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
Նա նշել է, որ ռուսաստանցի դիտորդները տարբեր առաքելությունների շրջանակներում «բարեկամական Հայաստանում» հետևել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին։
«Ընտրություններն անցել են առանց լուրջ խախտումների և երկրի օրենքներին համապատասխան։ Դեկտեմբերի 16-ին Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի պաշտոնական տվյալները և կձևավորվի նոր կառավարություն», - ասել է Զախարովան։
ԱԺ ընտրություններից հետո պաշտոնական Երևանը շնորհավորանքներ է ստացել Միացյալ Նահանգներից, եվրոպական երկրներից, հարևան Վրաստանից, սակայն պաշտոնական Մոսկվայից շնորհավորական ուղերձ դեռ չի ստացվել։