Մատչելիության հղումներ

Կոշիկի, տեքստիլ և կաշվե արտադրանքի 40 տոկոսը Հայաստանից արտահանվում է ԵՄ․ «Բիզնես Արմենիա»


Լուսանկարը՝ «Բիզնես Արմենիա»-ի
Լուսանկարը՝ «Բիզնես Արմենիա»-ի

«Բիզնես Արմենիա»-ն հրապարակել է տեքստիլ ոլորտի ներդրումային գրավչություններն ու արտադրական ներուժը ներկայացնող մարքեթինգային փաթեթը, որը ներառում է նաև ոլորտի ցուցանիշերը։

«Բիզնես Արմենիա»-ի հետազոտության մասնագետների տվյալով, վերջին երկու տարում Հայաստանում 35-43 տոկոսով աճել է տեքստիլի, հագուստի և կաշվե արտադրանքի արտահանման ծավալը, 40 տոկոսից ավելին արտահանվում է Եվրամիության երկրներ։ Ոլորտի ընկերությունները զանգվածային սպառման արտադրատեսակներից բացի, տեղական ու արտերկրյա դիստրիբյուտորներին են մատակարարում նաև դիզայներական նմուշներ։

«Ոլորտում ներդրումները խթանելու նպատակով կառավարությունը մի շարք աջակցության ծրագրեր է իրականացնում, որի շնորհիվ Հայաստանը եվրոպական, իրանական, ասիական երկրների ներդրողների համար գրավիչ հարթակ է՝ այստեղ արտադրություն հիմնելու և զրոյական մաքսատուրքով ԵԱՏՄ 180 միլիոնանոց շուկա դուրս գալու համար», - ասված է «Բիզնես Արմենիա»-ի հանրային կապերի թիմի հաղորդագրությունում:

Հրապարակվել է նաև միջազգային ներդրողներին ուղղված տեղեկատվական տեսանյութ, որը ներկայացնում է տեքստիլ ոլորտի ներդրումային գրավչությունները։

Մարքեթինգային փաթեթն ուղղված է միջազգային ներդրողներին, ներկայացվում է Select Armenia («Ընտրի՛ր Հայաստանը») բրենդավորմամբ և «Քայլ արա՛, ընտրի՛ր Հայաստանը» կարգախոսով։ Հետազոտությունը և ամբողջական փաթեթը Select Armenia-ի հարթակներում են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG