Մատչելիության հղումներ

Դատարանը մերժել է Վաչագան Ղազարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը


Սերժ Սարգսյան և Վաչագան Ղազարյան, արխիվ
Սերժ Սարգսյան և Վաչագան Ղազարյան, արխիվ

Այս գիշեր դատարանը մերժել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին գրավով կալանքից ազատ արձակելու՝ նրա պաշտպանների միջնորդությունը։ Այդ մասին այսօր «Ազատությանը» փոխանցեց Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանը։

Երեկ Վաչագան Ղազարյանի պաշտպանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ առաջարկել են վճարել 5 միլիոն դրամից սկսած։

Ապօրինի հարստացման մեջ մեղադրվող և ամռանը կալանավորված Վաչագան Ղազարյանը մեկ անգամ 1 միլիարդ դրամ գրավով ազատ արձակվելուց հետո կրկին կալանավորվել է նոյեմբերի 15-ին՝ Վճռաբեկ դատարանի որոշմամբ:

Փաստաբանը «Ազատությանը» փոխանցեց նաև, որ դատարանն այսօր կքննի Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի կալանքի ժամկետը երկարացնելու հարցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG