Ձերբակալվել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողը: Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանը։
Զինծառայողը կասկածվում է 57-ամյա Ջուլիետա Ղազարյանին անզգուշությամբ մահ պատճառելու մեջ։
Ղազարյանը մահացել է դեկտեմբերի 2-ին՝ Գյումրիում՝ դաժան ծեծի հետևանքով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը:
Ավելի վաղ Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հերքել էր ռուսական ռազմաբազայի զինծառայողի առնչությունը դեպքին։