Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:
«Անհամբերությամբ սպասում ենք Հայաստանի հետ լավ համագործակցության Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման շուրջ՝ ի շահ Հայաստանի քաղաքացիների», - գրել է Հաննը Թվիթերի իր էջում՝ ընդգծելով․ - «Այժմ վճռորոշ է կառավարության ձևավորումը՝ պահպանելու այս դրական պահը հետագա բարեփոխումների համար»: