Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի նախագահը այսօր հանդես կգա հատուկ ուղերձով


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, արխիվ
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, արխիվ

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը այսօր երեկոյան Ելիսեյան պալատում հանդես կգա հատուկ ուղերձով` անդրադառնալով վերջին շաբաթներին երկրի տարածքում ծավալված բողոքի գործողություններին:

«Օրվա ընթացքում Ֆրանսիայի նախագահը հանդիպելու է նաև ֆրանսիական արհմիությունների ներկայացուցիչների հետ` քննարկելով երկրում ստեղծված կացությունը», - նշել է կառավարության խոսնակ Բենժամեն Գրիվուն:

Բռնություններով ուղեկցված հերթական ցույցերը տեղի ունեցան շաբաթ օրը: Առավել լուրջ բախումներով ուղեկցված ակցիաները Փարիզի կենտրոնում էին: Ֆրանսիական աղբյուրների փոխանցմամբ՝ ողջ երկրի կտրվածքով շաբաթօրյա բողոքի ակցիաներին մասնակցել է շուրջ 125 հազար մարդ: Ոստիկանությունը բերման է ենթարկել ավելի քան 1700 մարդու:

Բողոքի գործողությունների մասնակիցները պահանջում են չեղարկել նախագահ Մակրոնի նախաձեռնած հարկային բարեփոխումները, որոնք հանգեցրել են դիզելային վառելիքի գնի կտրուկ աճին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG