Մատչելիության հղումներ

Ըստ բոլոր տեղամասերի նախնական տվյալների, ԱԺ են անցել երեք քաղաքական ուժեր


Ըստ բոլոր ընտրատեղամասերի նախնական արդյունքների, անցողիկ շեմը հաղթահարել են «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանը։

«Ընտրական օրենսգրքով է ամրագրված արգելապատնեշ՝ 5 տոկոս` կուսակցությունների համար, 7 տոկոս` դաշինքների համար, ըստ նախնական արդյունքների, այդ արգելապատնեշները հաղթահարել են «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը», - ասաց Մուկուչյանը։

ԿԸՀ նախագահը նշեց, որ հանձնաժողովն աշխատել է լիարժեք, թափանցիկ։

«Ես համոզված կարող եմ ասել, որ որևէ ժամկետի խախտում չի եղել, բոլոր գործառույթները կատարվել են ժամկետներում», - ասաց Մուկուչյանը՝ շարունակելով. - «Ես համոզված եմ, որ ընտրությունները, որոնք անցկացվել են դեկտեմբերի 9-ին, դրանք եղել են ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG