Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2010 ընտրատեղամասերից ստացված քվեարկության արդյունքների, «Իմ քայլը» դաշինքը ստացել է 884 հազար 456 ձայն, կամ ձայների 70,43 տոկոսը, երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է՝ 103 հազար 824 ձայն, կամ ձայների 8,27 տոկոսը, երրորդ տեղում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 80 հազար 024 ձայն, կամ ձայների 6,37 տոկոսը։
Մնացած ուժերի մեջ ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ 59 հազար 059 ձայն, կամ ձայների 4,70 տոկոսը, «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն՝ 8 հազար 530 ձայն, կամ ձայների 0, 68 տոկոսը, ՀՅ Դաշնակցություն՝ 48 հազար 811 ձայն, կամ ձայների 3,89 տոկոսը, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն՝ 6 հազար 456 ձայն, կամ ձայների 0,51 տոկոսը, «Ազգային առաջընթաց» կուսակցություն՝ 4 հազար 122 ձայն, կամ ձայների 0,33 տոկոսը, «Մենք» դաշինք՝ 25 հազար 174 ձայն, կամ ձայների 2,00 տոկոսը, «Օրինաց երկիր» կուսակցություն՝ 12 հազար 389 ձայն, կամ ձայների 0,99 տոկոսը, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցություն՝ 22 հազար 862 ձայն, կամ ձայների 1,82 տոկոսը։
Նշենք, որ կուսակցությունների համար անցողիկ շեմ է 5 տոկոսը, դաշինքների համար` 7-ը: Քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 260 հազար 840 քաղաքացի կամ ընտրողների 48,63 տոկոսը։