Մատչելիության հղումներ

Դատախազությունը ընտրական հանցագործությունների վերաբերյալ 64 ահազանգ է ստացել


ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբը ուսումնասիրել և ամփոփել է ժամը 13-ի դրությամբ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության գործընթացին առնչվող ենթադրյալ ընտրական հանցագործությունների վերաբերյալ ստացած 64 դեպքի մասին ահազանգ, որոնց
ստուգման ուղղությամբ հետաքննության և նախաքննության մարմինների կողմից իրականացվել կամ իրականացվում են համապատասխան գործողություններ:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հաղորդում են, որ դեպքերից 11-ն արձանագրվել և հաշվառվել են գլխավոր դատախազության աշխատանքային խմբի շրջանակներում իրականացվող զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների մոնիթորինգի արդյունքում, իսկ 53-ի վերաբերյալ առերևույթ տվյալներն ստացվել են քաղաքացիների կողմից ոստիկանություն կամ դատախազություն ներկայացված դիմումներով և հաղորդումներով, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացված զեկուցագրերով:

Նշվածներից 31 դեպքով քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով (Հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգը և ընդունվող որոշումները) սահմանված կարգով նախապատրաստվում են նյութեր: Դրանցից 27-ն առնչվում է մեկից ավելի անգամ քվեարկելու փորձին, 4-ը՝ ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն:

Իսկ վերացական և ընդհանուր բնույթի տեղեկություններ պարունակող 33 դեպքով իրականացվել կամ իրականացվում են ստուգողական գործողություններ, որոնց արդյունքում մի մասով արդեն իսկ հերքվել են ներկայացված ենթադրյալ հանցագործության փաստերը և թողնվել անհետևանք:

Դրանցից 7-ը վերաբերում է ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն, 1-ը՝ քվեաթերթիկ հափշտակելուն, 2-ը՝ ընտրողների ցուցակները կազմելու կարգը խախտելուն, 1-ը՝ ընտրակաշառք տալուն, 1-ը՝ բարեգործության արգելքին, 21-ը՝ այլ դեպքերի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG