Մատչելիության հղումներ

Հանրապետությունում ժամը 14-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 24,53 տոկոսը. ԿԸՀ


Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ժամը 14։00-ի դրությամբ 2 միլիոն 592 հազար 479 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 636 հազար 55-ը, կամ ընտրողների 24,53 տոկոսը։

Համեմատության համար նշենք, որ 2017 թվականի ապրիլին 2-ի խորհրդարանական ընտրություններին, ժամը 14։00-ի դրությամբ քվեարկել էր ընտրողների 33,46 տոկոսը։ Ըստ ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանի, այս ընտրություններին մոտ 10 տոկոս պասիվություն է նկատվում։

Ըստ Հակոբյանի, Երևանի Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 1 ընտրական տարածքում 200 հազար 915 ընտրողներից ժամը 14-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 48 հազար 618-ը, կամ 24,2 տոկոսը։

Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրական տարածքում 213 հազար 567 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 50 հազար 940-ը, կամ 23,85 տոկոսը։

Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջանները ընդգրկող թիվ 3 ընտրական տարածքում 225 հազար 181 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 53 հազար 472-ը, կամ 23,75 տոկոսը։

Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջանները ընդգրկող թիվ 4 ընտրական տարածքում 210 հազար 229 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 46 հազար 941-ը, կամ 22,33 տոկոսը։

Արարատի մարզն ընդգրկող թիվ 5 ընտրական տարածքում 221 հազար 529 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 55 հազար 418-ը, կամ 25,02 տոկոսը։

Արմավիրի մարզի թիվ 6 ընտրական տարածքում 324 հազար 245 հազար ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 50 հազար 170-ը, կամ 21,41 տոկոսը։ «Ի դեպ ամենապասիվն է ժամը 14-ի դրությամբ», - ասաց Հակոբյանը։

Արագածոտնի մարզն ընդգրկող թիվ 7 ընտրական տարածքում 117 հազար 667 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 32 հազար 211-ը, կամ 27,37 տոկոսը։

Գեղարքունիքի մարզն ընդգրկող թիվ 8 ընտրական տարածքում 191 հազար 152 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 49 հազար 117-ը, կամ 25,7 տոկոսը։

Լոռու մարզն ընդգրկող թիվ 9-ը ընտրական տարածքում 237 հազար 436 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 59 հազար 639-ը, կամ 25,12 տոկոսը։

Կոտայքի մարզն ընդգրկող թիվ 10 ընտրական տարածքում 240 հազար 105 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 58 հազար 640-ը, կամ 24,42 տոկոսը։

Շիրակի մարզն ընդգրկող թիվ 11 ընտրական տարածքում 229 հազար 798 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 50 հազար 819, կամ 22,11 տոկոսը։

Սյունիքի և Վայոց Ձորի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրական տարածքում 161 հազար 762 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 48 հազար 612-ը, կամ 30, 05 տոկոսը։

Տավուշի մարզն ընդգրկող թիվ 13 ընտրական տարածքում 108 հազար 773 ընտրողներից, քվեարկությանը մասնակցել է 31 հազար 458-ը, կամ 28,92 տոկոսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG