Մատչելիության հղումներ

«Ես քվեարկել եմ այն Հայաստանի համար, որը մենք երազում էինք հեղափոխության օրերին»․ Սուրեն Սահակյան


«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջին համարը գլխավորող Սուրեն Սահակյանը կարծում է՝ ընտրական մշակույթը Հայաստանում դեռ ձևավորված չէ:

«Ես քվեարկել եմ այն Հայաստանի համար, որը մենք երազում էինք հեղափոխության օրերին», - այսօր Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում քվեարկելուց հետո հայտարարեց Սուրեն Սահակյանը: - «Ընտրական մշակույթը Հայաստանում դեռ ձևավորված չէ և մեկ օրում հեղափոխական ճանապարհով դա անհնար է փոխել։ Քվեարկությանը հենց նոր ներկա էր իմ հարևանը, որը ասաց՝ գաղափարապես ես Ձեզ էի ընտրելու, բայց աղջիկս ասել է, որ իր ամուսնու քրոջ հարևանի բաջանաղին պետք է ընտրել։ Իսկ այդ ճանապարհով գնալով՝ մենք չենք ունենա որակյալ խորհրդարան, մենք կկորցնենք այն երազանքը, որի մասին մտածում էինք հեղափոխության օրերին։ Ակնկալում եմ, որ թեկուզ փոքր քայլերով, բայց ընտրական մշակույթը կփոխվի»։

Սուրեն Սահակյանը բարձր գնահատեց խորհրդարանում լինելու իրենց շանսերը: -«Կանխատեսումներ անելը անշնորհակալ գործ է, բայց ես շատ բարձր եմ գնահատում մեր խորհրդարան անցնելու շանսերը», - ասաց Աջափնյակ վարչական շրջանում ընտրություն կատարած «Քաղաքացու որոշում» ՍԴԿ առաջին համարը գլխավորող Սուրեն Սահակյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG