Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և նրա տիկինը՝ Ռիտա Սարգսյանը, այսօր Ձորաղբյուրում՝ թիվ 29/45 ընտրատեղամասում քվեարկեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններում:
Քվեարկելուց հետո լքելով ընտրական տեղամասը՝ նախկին նախագահն «Ազատության» հարցերին չարձագանքեց:
Ինչպես նախորդ խորհդարանական ընտրություններին, այս անգամ ևս սարքը Սերժ Սարգսյանի ոչ մի մատնահետք չճանաչեց։
Սերժ Սարգսյանը ընդգրկված չէ ՀՀԿ համամասնական ցուցակում, չնայած շարունակում է մնալ կուսակցության նախագահ։ Կուսակցության ցուցակի առաջին համարը ՀՀԿ առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանն է։ Վերջինս ընտատեղմաս էր եկել կնոջ և դուստրերի հետ։ Քվեարկության ավարտին լրագրողների հետ զրույցում հույս հայտնեց, որ հանրությունը այսօր ակտիվ կմասնակցի ընտրություններին: