Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյան․ «Սա կարևորագույն իրավունքն է մեր ժողովրդի, հետևաբար՝ տոն է»


Սա յուրաքանչյուր քաղաքացու համար իր պատասխանատվությունը ցուցադրելու պահն է, հայտարարեց Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը այսօր 9/59 ընտրատեղամասում արտահերթ խորհրդարանական ընտրություններում քվեարկելուց հետո:

«Ուզում եմ շնորհավորել մեր ժողովրդին, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին այսօրվա առթիվ՝ ընտրությունների օր է, ժողովուրդը իր կամքը պետք է արտահայտի, և ժողովրդի իրավունքն է: Եվ քանի որ սա կարևորագույն իրավունքն է մեր ժողովրդի, հետևաբար՝ տոն է: Եվ ես հույս ունեմ, որ մեզնից յուրաքանչյուրը այդ տոնը կնշի իր պարտականությունը կատարելով, գալով իր ընտրական տեղամաս և ընտրելով, ընդ որում՝ ընտրելով ազատ, անկաշկանդ և անկախ՝ անկախ նրանից, թե ինքը ում է իր ձայնը տալու», - ասաց նախագահը:

«Իսկապես, ես հույս ունեմ, որ այս ընտրությունները լինեն ազատ և անկախ: Եվ հետևաբար՝ սա պետք է լինեն ընտրություններ ապագայի համար, որովհետև յուրաքանչյուր ընտրող պետք է մտածի և դատի իր խղճով, մտածի իր ընտանիքի մասին, իր երեխաների և նաև այն պատասխանատվության մասին, որ ինքը կրում է: Որովհետև պատասխանատվություն կրում են բոլորը մեր երկրի ապագայի համար՝ և՛ նախագահը, և՛ վարչապետը, և Ազգային ժողովը և Ազգային ժողովի նախագահը, և՛ նախարարները, բայց նախ և առաջ՝ յուրաքանչյուր քաղաքացի: Եվ սա յուրաքանչյուր քաղաքացու համար իր պարտականությունը և պատասխանատվությունը ցուցադրելու պահն է», - ընդգծեց Արմեն Սարգսյանը՝ կրկին շնորհավորելով ընտրությունների առթիվ և մաղթելով, որ դրանք լինեն իսկապես ազատ և անկախ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG