Փարիզի կենտրոնում՝ Ելիսեյան դաշտերում և հարևան փողոցներում, բախումներ են սկսվել ոստիկանների և «դեղին ժիլետներով» ցուցարարների միջև:
Միջազգային գործակալությունները հաղորդում են, որ իրավապահները արցունքաբեր գազ են կիրառում բողոքի ակցիայի մասնակիցների դեմ: Ըստ պաշտոնական աղբյուրների ավելի քան 500 մարդ ձերբակալվել է՝ մեծամասնությունը մինչև բողոքի ակցիայի մեկնարկը:
Փարիզի իշխանությունները «դեղին ժիլետների» բողոքի գործողություններից առաջ, որը նախորդ շաբաթներին վերածվել էր աննախադեպ անկարգությունների, անվտանգության հատուկ միջոցառումներ են ձեռնարկել:
Նախագահ Էմանյուել Մակրոնի տնտեսական քաղաքականության դեմ զանգվածային բողոքի ակցիաների պատճառով այսօր փակվել է Էյֆելյան աշտարակը, թանգարանները, հայտնի առևտրային կենտրոնները: