Մատչելիության հղումներ

Հրազդանում ընտրակաշառք առաջարկելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել


Հրազդանում ռեյտինգային թեկնածուներից մեկի օգտին ընտրակաշառքի խոստման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, տեղեկացնում ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ոստիկանության հաղորդագրությունում, մասնավորապես, կարդում ենք. ֊ «Դեկտեմբերի 6-ին ոստիկանության Հրազդանի բաժին է հրավիրվել նույն քաղաքի մի բնակիչ և հաղորդում տվել, որ դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով մասնակցող թեկնածուներից մեկի շտաբում, նույն շտաբի պետ Ա․Հ․-ն խոստացել է տալ գումարով ծրար՝ եթե քաղաքացին և իր կինը ընտրություններին քվեարկեն իր նշած թեկնածուի օգտին»։

Ա․ Հ․-ն հայտնաբերվել ու ձերբակալվել է։ Կատարվում է քննություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG