Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը:
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ նախ տեղի է ունեցել ԱՊՀ երկրների առաջնորդների արարողակարգային լուսանկարահանումը, այնուհետև նրանք ԱՊՀ շրջանակում համագործակցության հեռանկարները քննարկել են աշխատանքային ճաշի շրջանակում: