Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհակալական նամակ է հղել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ ԳԴՀ կատարած պաշտոնական այցի ընթացքում ցուցաբերած ջերմ ընդունելության համար:
«Մեր բովանդակալից երկխոսությունը շարունակելու նպատակով սիրով հրավիրում եմ Ձեզ 2019 թվականին պաշտոնական այցով Հայաստան», - ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, ասված է Արմեն Սարգսյանի նամակում:
Նախագահ Սարգսյանը Գերմանիա էր մեկնել նոյեմբերի 26-ին՝ այդ երկրի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հրավերով։