Մատչելիության հղումներ

Սերգեյ Լավրովը մեկնելու է Բաքու


Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 14-ին մասնակցելու է Բաքվում կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին: Այդ մասին այսօրվա ճեպազրույցում հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: Նա նշել է, որ այդ նիստում ամփոփվելու է ՍՏՀԿ-ն Ադրբեջանի նախագահության կես տարվա արդյունքները, ինչպես նաև քննարկվելու են տարածաշրջանային համագործակցության հարցեր:

Տարածաշրջանային այդ կազմակերպության անդամ են 12 երկիր, այդ թվում և Հայաստանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG