Կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանի խոսքով՝ ժողովուրդը վախեցած է․ իսկ թե ինչից ու հատկապես ումից, կուսակցությունում դժվարանում են կոնկրետ անուններ նշել՝ սլաքներն ուղղելով նախկին ու ներկա իշխանությունների վրա:
«Որովհետև շատ համայնքներում դեռևս կան հանրապետական իշխանություններ, և շատ տեղերում էլ, մամուլի միջոցներով կա, որ գործող մարզպետները տարատեսակ ժողովներ են անում, ասում են՝ էս պետք ա անեք, էն պետք ա անեք․․․ բայց դա դեռևս լուրեր են: Բայց եթե հաստատվի, մեզ հասնի, բնականաբար մենք հայտարարությամբ և այլն հանդես կգանք: Բայց էն, որ մարդիկ ասում են՝ վախեցած ենք, դրա մեջ նաև ես իներցիա եմ տեսնում․ մարդիկ մտածում են, որ հիմա էլ հիմիկվա իշխանությունից է պետք վախենալ: Իրանք միշտ իշխանությունից վախեցել են: Որպեսզի իրանք չվախենան, պիտի գործող իշխանությունն էլ ասի՝ այ ժողովուրդ ջան, իշխանությունը դուք եք», - մանրամասնեց Մարուքյանը:
Անձրևի պատճառով «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այսօր քարոզարշավն իրականացրեց մեքենաներից: Ավտոերթի ժամանակ դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասնակից պատգավորի թեկնածուները հորդորում էին Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչներին վստահության քվեն տալ իրենց քաղաքական ուժին:
Այսօր երեկոյան Հանրային հեռուստաընկերության եթերով ակնկալվում է ընտրություններին մասնակացող 11 քաղաքական ուժերի ղեկավարների բանավեճը: «Լուսավոր Հայաստանի» առաջնորդն ասաց, որ շատ «խաղաղ ու լուսավոր» է տրամադրված, եթե բախումներ այդուհանդերձ լինեն՝ կբախվեն:
«Ազատության» դիտարկմանը, թե նախորդ բանավեճերի փորձը ցույց է տալիս, որ հիմնականում այն ծավալվում է ներկա և նախկին իշխանական ուժերի՝ «Իմ քայլի և ՀՀԿ-ի թեկնածուների միջև, Մարուքյանն արձագանքեց, թե հույս ունի, որ այսօրվա հեռուսաբանավեճ վարողներն կպահպանեն խաղի կանոները․ - «Եթե մյուս ուժերը իրանց ավելի կոռեկտ են պահում, ավելի հավասարակշիռ են պահում, դա չի նշանակում, որ նրանք չեն մասնակցում բանավեճին: Կամ դա չի նշանակում, որ մյուս ուժերը մրցակից չեն: Ուղղակի տպավորությունն է էդպես ձևավորվում, նաև ասեմ՝ մեդիան էլ ա դա էդպես փաթեթավորում: Բայց դրանից բան չի փոխվում, դրանից ո՛չ Հանրապետականի ձայներն ա ավելացել․․․ իրանք մտածում են, որ հարվածեն իշխանությանը, դրանից ձայն կստանան: Դա գործել ա նախկինում, երբ որ իշխանությունը էղել ա շատ վատ իշխանություն, ոչ լեգիտիմ․․․»
«Լուսավոր Հայաստանը» պայքարում է խորհրդարանում երկրորդ տեղի համար: Վստահ են, որ զսպող ուժ են լինելու: Իշխանության հետ կոալիցիա կազմելու մասին խոսելը դեռ վաղ են համարում:
«Ազատության» հարցին, թե արդյոք հավանական է, որ խորհրդարանական ընտրություններից հետո իշխանության կողմից առաջարկ ստանալու դեպքում կվերադառնա Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնին, Մանե Թանդիլյանը պատասխանեց, թե նման առաջարկը տեղին կլինի կոալիցիայի առկայության դեպքում․ - «Բնական է, որ այսօրվա իշխանությունը ունի ժողովրդի այն աջակցությունը, որ կոալիցիայի կարիք չի ունենա: Իսկ եթե այդ կարիքը չկա, առաջարկ էլ չպետք է լինի: Հետևաբար, այո, մենք ընդդիմություն ենք լինելու և մեր ընդդիմախոսությամբ աշխատացնելու ենք յուրաքանչյուր իշխանություն»:
Պայքարում են խորհրդրանում երկորրդ տեղի համար: Վստահ են, որ զսպող ուժ են լինելու: Իշխանության հետ կոոլացիայի կազմելու մասին խոսելը դեռ վաղ են համարում: Ազատության հարցին՝ արդյոք հավանական է, որ Մանե Թանդիլյանը խորհրդրարանական ընտրություներից հետո իշխանության կողմից առաջարկ ստանալու դեպքում կվերադռան Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնին, նախկին նախարարն ասաց՝ առաջարկը տեղին է, եթե կոալիցից կա, սակայն այսօրվա իշխանությունը թերևս այդ կոալիցիայի կարիքը չի ունենա:
Լուսավոր Հայաստանը վաղը՝ քարոզարշավի նախավերջին օրը «Լուսավոր Հայաստանը» երթ է անցկացնելու: