Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել հայտնի ռուս գրող Անդրեյ Բիտովի մահվան կապակցությամբ:
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, հեռագրում, մասնավորապես, ասված է. - «Խոր ցավով տեղեկացա հայտնի ռուս գրող Անդրեյ Բիտովի մահվան մասին: Նրա անունը հատկապես թանկ է հայ ընթերցողի և ողջ հայ ժողովրդի համար: Հայաստանում մշտապես հիացել են ոչ միայն Անդրեյ Բիտովի վառ տաղանդով, նրա ստեղծագործությունների խորությամբ և թարմությամբ, այլև նրա համարձակ դիրքորոշմամբ, ազատության հանդեպ սիրով և մտավորականի անթերի կերպարով»:
«Ցավակցություններս եմ հայտնում Անդրեյ Բիտովի ընտանիքին, ընկերներին և նրա արվեստի հազարավոր երկրպագուներին: Ի դեմս Անդրեյ Բիտովի՝ հայ ժողովուրդը հրաժեշտ է տալիս իր անկեղծ բարեկամին: Թող հարգելի Անդրեյ Գեորգիի հոգին հանգչի խաղաղությամբ: Նրա «Հայաստանի դասերը» դարձել են դասեր նաև մեզ համար», - նշել վարչապետի պաշտոնակատարը ցավակցական հեռագրում: