Մատչելիության հղումներ

«ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգվել է Հայաստանի խնդրանքով»


ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների, արտաքին գործոց և պաշտպանության նախարարների հավաքը, Աստանա, 8-ը նոյեմբերի, 2018թ.
ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների, արտաքին գործոց և պաշտպանության նախարարների հավաքը, Աստանա, 8-ը նոյեմբերի, 2018թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովն այսօր ասել է, որ դեկտեմբերի 6-ին նախատեսված ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգվել է ընտրություններին նախապատրաստվող Հայաստանի խնդրանքով:

«Հայաստանը խնդրել է հաշվի առնել նախընտրական արշավի և դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրությունների հանգամանքը և հետաձգել գագաթնաժողովը», - ասել է Ուշակովը:

Նա հավելել է, որ այդպիսով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունները կշարունակի կատարել Վալերի Սեմերիկովը:

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Ուշակովն ասել է, որ կա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծելու մի քանի տարբերակ, սակայն դժվար թե մինչև տարեվերջ հաջողվի նոր գագաթնաժողով գումարել և որոշում կայացնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG