Մատչելիության հղումներ

Արմեն Ռուստանյան․ Ես դեժավյու եմ ապրում


Հայ Յեղափոխական Դաշնակցության ընտրական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններին, ասաց, թե ինքը «դեժավյու է ապրում»:

«Երևանի ընտրություններից, երևում է, դասեր չքաղեցինք», - լրագրողների հետ զրույցում ասաց Ռուստամյանը: - «Էդ դուք որպես ո՞վ էիք հանդես գալիս, երբ որ հանրահավաքի հարթակից հրահանգ էիք տալիս ոստիկաններին մարդկանց փռեն ասֆալտներին: Հիմա պարզվում ա, որ էդ դիտողությունը բանի տեղ չդնելով, հրահանգ ա տրվում Ազգային անվտանգությանը, հրահանգ ա տրվում ռազմական հակահետախուզությանը, որպեսզի գործ սկսեն, դավաճաններ գտնեն: Էսօր, իբր թե, կան մի խումբ մարդիկ, ովքեր դավաճանության ճանապարհն են բռնել: Ես դեժավյու եմ ապրում․․․ Եթե մեզ նկատի չունի, կխնդրեի, որ նորից հասցեավորված ասի»:

Նման «անհասցե մեղադրանքները», Ռուստամյանի կարծիքով, առաջացնում են «տեռորի մթնոլորտ»․ - «Առաջացնում է մի վիճակ, որտեղ անհավասար պայմանների մասին կարելի է արդեն խոսել և վարչական ռեսուրսի չարաշահման մասին կարելի ա խոսել: Ես 90-ականներին հետապնդվել եմ հայրենիքի դավաճանության հոդվածով: Նույն Լևոն Տեր-Պետրոսյանի ձեռագիրն ա․ բռնեցին-տարան, չկարողացան ապացուցել: Ոչ մեկ ներողություն չխնդրեց դրա համար․․․ Հիմա նույն բանն եմ տեսնում: Ազատամարտիկների մեջ չի կարելի հայրենիքի դավաճաններ փնտրել: Ազատամարտիկներին փոխանակ մենք շնորհակալություն հայտնենք, իրենց պայմանները բարելավենք․․․ մենք էսօր ազատամարտիկներին ուղղակի թե անուղղակի սկսում ենք մեղադրանքներ ներկայացնել»:

Ռուստամյանը նշեց, որ Ղարաբաղի հարցում իրենք «գոհացնող պատասխաններ են լսել» Նիկոլ Փաշինյանից․ - «Բայց քայլերը, հայտարարությունները, որոնք ինչ-որ ստվեր գցում ազատամարտի վրա, ինչ-որ առաջացնում են ջղաձիգ շարժումներ, երբ որ մարդիկ ուզում են պաշտպանել ազատամարտը, էս հայտարարությունները, էս արձագանքները մեզ իսկապես մտահոգում են»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG