Մատչելիության հղումներ

Արսեն Գասպարյան. Մինչև տարեվերջ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար չի ընտրվի


Արսեն Գասպարյան, արխիվ
Արսեն Գասպարյան, արխիվ

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նոր գլխավոր քարտուղարի ընտրությունը կայանալու է 2019 թվականին», ռուսական RBC գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը:

«Դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք [ԵԱՏՄ] գագաթնաժողովի ընթացքում այդ հարցը չի քննարկվելու: Օրակարգն ուղարկվել է պետերբուրգյան հանդիպման բոլոր մասնակիցներին», - նշել է Գասպարյանը:

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ ձևաչափում հանդիպումներ նախատեսված չեն նաև մինչև դեկտեմբերի 31-ը, ուստի կազմակերպության նոր ղեկավարի անունը մինչև Նոր տարի չի հստակեցվի:

2017 թվականի ապրիլից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովը, ում Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրված «Մարտի 1»-ի գործով, մեկ ամիս առաջ ազատվեց այդ պաշտոնից: Նոյեմբերի 8-ին Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում նոր գլխավոր քարտուղար չնշանակվեց, և, ըստ պաշտոնական հաղորդագրության, պետությունների ղեկավարները պայմանավորվել էին հարցի շուրջ քննարկումները շարունակել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպման ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG