Մատչելիության հղումներ

Երևանը և Մոսկվան մոտենում են Су-30СМ-երի մատակարարման պայմանագրի կնքման եզրափակիչ փուլին․ Տոնոյան


Ռուսաստանյան արտադրության Су-30СМ կործանիչը, արխիվ
Ռուսաստանյան արտադրության Су-30СМ կործանիչը, արխիվ

Հայաստանը և Ռուսաստանը ավարտում են Երևանին Су-30СМ կործանիչների մատակարարման պայմանագիրը կնքման նախապատրաստելու ընթացակարգերը: Այդ մասին շաբաթ օրը հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:

«Մենք ջանում ենք, որ դա շատ արագ լինի: Մոտենում ենք համաձայնության կնքման եզրափակիչ փուլին», - ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Տոնոյանը ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպմանը:

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ երկու երկրները միջպետական մակարդակով ավարտում են Հայաստանին սպառազինություն գնելու համար 100 միլիոն դոլարի ռուսաստանյան վարկի տրամադրման մասին համաձայնագրի իրականացման ընթացակարգերը, մասնավորապես՝ տեխնիկայի կոնկրետ տեսակների մատակարարումների հարցերով:

Տոնոյանը շեշտել է ռազմական ոլորտում ռուսաստանցի գործընկերների հետ սերտ համագործակցությունը: «Մենք նախապատրաստում ենք մի համատեղ միջոցառում: ժամկետները կհայտնենք, երբ կլուծվեն որոշ հարցեր», - ասել է նա՝ առանց հստակեցնելու, թե ինչ միջոցառման մասին է խոսքը:

«Հայաստանին արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը կնքվել է դեռ 2017 թվականի հոկտեմբերի 24-ին: Այն պետք է ուղղվի ռուսաստանյան արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարմանը: Վարկը տրամադրվում է Հայաստանին 15 տարի մարման ժամկետով՝ տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով: Ըստ համաձայնագրի՝ Երևանը պետք է օգտվի վարկային միջոցներից 2018-2022 թվականներին», - մանրամասնում է Ռուսաստանի պետական լրատվական գործակալությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG