Մատչելիության հղումներ

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդը» պատրաստվում է աջ֊կենտրոնամետ դիրքորոշում որդեգրել խորհրդարանում


Նորաստեղծ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Լևոն Շիրինյանն այսօր Գյումրիում հայտարարեց՝ իրենք ընդդիմադիր են լինելու:

Շիրինյանի խոսքով, խորհրդարանի մոդելը պետք է փոխվի՝ բացառելով բացարձակ մեծամասնության սկզբունքը: Պետք է ունենալ բալանսավորված խորհրդարան, այլապես պետականությունը վտանգի առաջ կկանգնի. ֊ «Մենք կարծում ենք, որ մեր խորհրդարանը պետք է ունենա ձախ, աջ և կենտրոն։ Մենք, ներկայացնելով աջ֊կենտրոնամետ քաղաքական դիրքորոշում, որպես ժողովրդական կուսակցություն, խորհրդարանում այդ տեսակետն ենք որդեգրելու»։

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդն» առաջարկում է ներդրնել սոցիալական տնտեսության տարրեր։ Նպաստ ստացողից պետք է արտադրող հասարակարգ ձևավորվի: Սեփական հումքի վրա պետք է խթանել տեղական արտադրությունը սահմանափակելով ներկրումը. ֊ «Մեր գիտակցության մեջ պետք է լինի արդյունաբերական Հայաստան, որտեղ գերիշխողը կլինի արդյունաբերող դասակարգը և ոչ ներկրող դասակարգը»։

Ըստ Շիրինյանի՝ Հայաստանում պետք է ներդրվի Ավստրիայի խորհրդարանական կառավարման մոդելը:

«Ավստրիան դասական պառլամենտարիզմի հայրենիք է, այդ երկիրը բարձրացել է ժողովրդական կուսակցության ջանքերով և մշակութային երկիր է։ Մենք մշակութային ժողովուրդ ենք։ Մենք չենք կարող լինել պրագմատիկ ժողովուրդ սովորական իմաստով», ֊ պարզաբանեց նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG