Մատչելիության հղումներ

Օսիպյանը Վայոց ձորում հանդիպել է ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներին


Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը Վայոց ձորի մարզում, Եղեգնաձոր, 29-ը նոյեմբերի, 2018 թ.
Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը Վայոց ձորի մարզում, Եղեգնաձոր, 29-ը նոյեմբերի, 2018 թ.

Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձորի մարզ, որտեղ հանդիպել է դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուներին, նախընտրական շտաբների ղեկավարներին, ինչպես նաև մարզը սպասարկող ոստիկանության ծառայողներին։

Հանդիպմանը ոստիկանապետն ընդգծել է Սահմանադրությամբ ամրագրված ընտրական իրավունքի սկզբունքներով առաջնորդվելու կարևորությունը։ Օսիպյանը հույս է հայտնել, որ համատեղ աշխատանքով արտահերթ ընտրությունները կանցկացվեն բացառապես հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա։

«Մենք համատեղ ջանքերով պետք է կանխենք ու բացահայտենք ընտրական գործընթացի վրա ցանկացած հակաօրինական ներգործություն։ Դա բխում է բոլորիս շահերից», - ամփոփել է ոստիկանապետը։

Օսիպյանը ներկայացրել է իր պահանջները՝ պետք է բացառվեն ընտրակաշառք խոստանալու, առաջարկելու, տալու և վերցնելու դեպքերը, ընտրատեղամասերին հարող տարածքում մինչև 50 մետր շառավղով խմբերով հավաքվելը, ընտրատեղամասերի մուտքերի մոտ մեքենաների կուտակումները, կրկնաքվեարկությունը, ընտրատեղամաս զենք-զինամթերքով մուտքը և այլն։ Ոստիկանության պետը տեղեկացրել է, որ թերացումների դեպքում խստագույնս պատասխանատվության կենթարկվեն ոչ միայն թերացող ծառայողները, այլև նրանց անմիջական ղեկավարները։

Երկու օր առաջ Վալերի Օսիպյանը հանդիպել էր Շիրակի մարզում առաջադրված վարկանիշային թեկնածուների ու նրանց նախընտրական շտաբների ղեկավարների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG