Մատչելիության հղումներ

Ոստիկանություն․ Ընտրողների ընդհանուր թիվն է 2 միլիոն 575 հազար 939


Հայաստան - Ընտրացուցակներ ընտրական տեղամասում, արխիվ
Հայաստան - Ընտրացուցակներ ընտրական տեղամասում, արխիվ

Ոստիկանությունը այսօր հրապարակել է Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների ընտրողների ընդհանուր թիվը՝ 2 միլիոն 575 հազար 939 մարդ:

«Ի կատարումն ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ 10-րդ օրը լիազոր մարմինը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների և հաշվառում չունեցող ընտրողների թիվը:

Այսպես.

քվեարկության օրվանից առաջ 10-րդ օրը ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընտրողների ընդհանուր թիվն է` 2.575.939,

որից՝

- ըստ գտնվելու վայրի ընտրողների և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասում՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների թիվը` 4.477,

- հաշվառում չունեցող ընտրողների թիվը` 74», - ասված է Հայաստանի ոստիկանության հայտաարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG