Վրաստանի իշխող կուսակցության թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, նախնական արդյունքներով, հաղթում է նախագահական ընտրություններում։
Երեկ անցկացված ընտրությունների երկրորդ փուլում միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը վայելող Զուրաբիշվիլին, ընտրատեղամասերի 75 տոկոսում քվեների հաշվարկի արդյունքներով, մոտ 60 տոկոս ձայն է ստացել, նրա մրցակից Գրիգոլ Վաշաձեն, ում աջակցում են Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին և նրա հիմնադրած «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը՝ 40 տոկոս: