Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ:
«Անադոլու» գործակալությունը, վկայակոչելով նախագահական աղբյուրները, հաղորդում է, որ երեք երկրների ղեկավարների խոսակցության հիմնական թեման վերջին օրերին Սև ծովում ռուս-ուկրաինական լարվածության սրման հարցն է եղել:
Էրդողանն իր մտահոգությունն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ:
Թուրքիայի նախագահն ընդգծել է խնդիրը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու կարևորությունը:
Ավելի վաղ, Թուրքիայի ԱԳ նախարարությունը հայտարարություն էր տարածել անցած կիրակի Ազովի ծովում և Կերչի նեղուցում Ռուսաստանի և Ուկրաինայի ուժերի միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ՝ կողմերին կոչ անելով ողջամտություն և զսպվածություն ցուցաբերել: