Ղրիմի կենտրոն Սիմֆերոպոլի դատարանը այսօր որոշեց ուկրաինացի 12 նավաստիներին կալանել երկու ամսով: Նրանք մեղադրվում են Ռուսաստանի ծովային սահմանը անօրինական հատելու, ռուսական ջրային տարածք մտնելու մեջ:
Անցած կիրակի Կերչի նեղուցում ռուսական ուժերը ուկրաինական երեք նավ են կալանել ու ձերբակալել 24 նավաստիների: Ռուսական սահմանապահ նավերի կրակոցներից կան վիրավորված ուկրաինացի նավաստիներ:
Վերջին տարիների ընթացքում սա ռուս-ուկրաինական ամենալուրջ միջադեպն է: Ուկրաինայում մեկ ամսով ռազմական դրություն է հայտարարվել:
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը այսօր տեսանյութ է հրապարակել, որտեղ ուկրաինացի ծովայինները խոստովանում են իրենց մեղքը: Պարզ չէ, թե ինչ պայմաններում են ուկրաինացի նավաստիները նման ցուցմունքներ տվել: