Մատչելիության հղումներ

Փաստացի վերականգնվել է 139 մլն դրամ նյութական վնաս. ՀՔԾ պետ


Նախկին պաշտոնատար անձանց ապօրինի հարստացման և կեղծ հայտարարագրեր ներկայացնելու, փողերի լվացման վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննվող քրեական գործերով փաստացի վերականգնվել է 139 միլիոն դրամ նյութական վնաս։ Այդ մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։

«Հատուկ քննչական ծառայությունում քննվող նախկին պաշտոնատար անձանց ապօրինի հարստացման և կեղծ հայտարարագրեր ներկայացնելու, փողերի լվացման վերաբերյալ քրեական գործով կատարվել են մեծ ծավալի քննություններ, այդ թվում՝ երկու տասնյակ քննչական հարցումներ են ուղարկվել այլ երկրներ՝ այնտեղ գտնվող մի շարք անձանց ակտիվները հայտնաբերելու նպատակով։ Ընդհանուր առմամբ այս պահի դրությամբ ՀՔԾ-ում քննվող քրեական գործով փաստացի վերականգնվել է 139 միլիոն դրամ նյութական վնաս, կալանք է դրված 14 միլիոն 685 հազար դոլար, 221 հազար եվրո, 219 միլիոն 300 հազար դրամ դրամական միջոցների, 300 միավորն անցնող անշարժ գույքերի վրա», - ասաց Խաչատրյանը։

ՀՔԾ պետը նշեց, որ մոտ ապագայում այս գործերով կկազմվեն մեղադրական եզրակացություններ, կուղարկվեն դատարան։

«Դատավճիռներից հետո այդ հսկայածավալ միջոցները կուղղվեն պետական բյուջե», - ասել է Խաչատրյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG