Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական հաղորդակցությունների բաժնի պետի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 28-29-ը Մոսկվայում մասնակցելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների երկաթուղային գծերի տեխնիկական քողարկման միասնական համակարգի ստեղծման միջպետական աշխատանքային խմբի անդրանիկ նիստին: Այս մասին հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: